Հմայք և գեղեցկություն

ՀՄԱՅՔ՝ կնոջ բարձր ինքնագնահատականի բաղձալի գրավականներից մեկը։ Պենելոպեն՝ Ոդիսևսի կինը, համաշխարհային գրականության մեջ հայտնի ամենաառաքինի կնոջ մարմնացումը, նկարագրվում էր, որպես հմայիչ, իսկ հետո նոր գեղեցիկ։

Կլեոպատրայի մասին հայտնի են տեղեկություններ, որ նա ամենևին գեղեցիկ չի եղել, այլ եղել է շատ հմայիչ։ Իսկ այդ հմայքի համար քանի պետությունների սահմաններ են վերագծվել, բոլորս գիտենք․․․

Ուրեմն, որն է գեղեցկության և հմայքի տարբերությունը։

Գեղեցկությունը դա սուբյեկտիվ ընկալում է՝ ձևի, գույների, տեսքի համադրություն, որը առաջացնում է էսթետիկ հաճույք։ Գեղեցիկ կարող է լինել մարդը, բնությունը, առարկան և այլն։

Մարդկանց գեղեցկության ընկալումը փոխվում է ժամանակների, մշակույթների, աշխարհաընկալման հետ։

Հմայք․ բնութագրական է մարդկանց։ Օբյեկտիվ ընկալում է՝ ենթագիտակցության մակարդակով և որոշվում է գենետիկական մակարդակով՝ հղկվել և հղկվում է մարդկության էվոլուցիայի ողջ ընթացքում։

Համաձայն լայն շրջանառվող տեսության, Էվոլուցիոն տեսանկյունի մարդը հմայից է համարում մեկ այլ անհատի, եթե այն ունի առողջ տեսք, որը առողջ սերունդ ունենալու գրավականն է։

Առողջ տեսքը անմիջապես գնահատվում է ենթագիտակցական մակարդակով՝ առանց գիտակցության իմացության։ Գնահատվում է 3 պարամետրերով (համեմատեք կցված նկարը)՝

  1. Մազեր
  2. Մաշկ
  3. Ատամներ

ՄԱԶԵՐ․ Գզգզված, բեկուն, թույլ մազերը՝ օրգանիզմի թերսնուցման, վիտամինային պակասի, կալցիումի պակասի, վահանաձև գեղձի ոչ նորման գոլրծունեության հետևանքով կարող է առաջանալ։ Հենց այդպես էլ ընկալվում է դիտորդի կողմից։

ՄԱՇԿ․ երիտասարդ տարիքում՝ տարիքին ոչ համապատասխան խամրած, հոգնած տեսքով մաշկ՝ վկայում է սպիտակուցների պակասի, ոչ կատարյալ նյութափոխանակության, օմեգա-թթուների պակասի մասին։ Վերջինս շատ կարևոր է պտղի նյարդային համակարգի ձևավորման համար։ Մաշկի վատ տեսքը խիստ բացասական է ազդում հմայքի վրա։

ԱՏԱՄՆԵՐ․ Ոչ սպիտակ ու առողջ ատամները վկայում են օրգանիզմում կալցիումի, ֆտորի և ֆոսֆորի պակասի մասին։ Կալցիումը կենսական նշանակություն ունի ոսկրերի (երեխայի) ձևավորման մեջ, ինչպես նաև առանցքային է արյան մակարդելության ժամանակ։ Վատ տեսք ունեցող ատամենը չափազանց ոչ հմայիչ են։

Այսպիսով, մարդ կարող է լինել ՈՉ գեղեցիկ, բայց հմայիչ; Իսկ եթե կինը ունի և գեղեցկություն և հմայք, ապա դա առասպելական է․․․

Սիրով ներկայացնում ենք մաշկի խնամքի միջոցներ, որոնք ձեզ կտան խորհրդավոր ՀՄԱՅՔ։ laneige հավաքածուն պարունակում է մաշկի խնամքի կարևոր միջոցներ, որոնք սնուցելով ձեր մաշկը կտան նրան թավշյա նրբություն, առողջ տեսք և պիրկ կազմվածք։

Վերցրեք ձեր բաժին ՀՄԱՅՔԸ

 

https://arinskin.shop/…/laneige-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6…/