Առողջ ու գեղեցիկ մաշկի համար օգտակար սննդացանկ

Առողջ ու գեղեցիկ մաշկ համար օգտագործեք

1Յուղոտ ձուկ

Յուղոտ ձկները, ինչպիսիք են սաղմոն, սկումբրիա, ծովատառեխ հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, վիտամին E-ով և ցինկով, որոնք շատ կարևոր են առողջ մաշկ ունենալու համար։ Կարող է նվազեցնել բորբոքումները ու պայքարել  կարմարածության և պզուկների դեմ։ Ցինկը խթանում է մաշկաբջիջների վերարտադրմանը։

   

 

2Ավոկադո          

Ավոկադոն պարունակում է շատ օգտակար բաղադրիչներ, որոնք հակատարիքային դերակատարում ունեն և շատ առողջարար են։

Մեծացնում է մաշկի առաձգականությունը։ Նվազեցնում է ՈՒՄ ճառագայթներից առաջացող կնճիռների ռիսկը։ Պարունակվող վիտամին C-ն խթանում է կոլագենի առաջացմանը, որը երիտասարդացնում էմաշկը։

 

 

  1. Ընկյուզ

Պարունակում է մեծ քանակությամբ կարևոր ճարպաթթուներ  (essential fatty acids), օրինակ, օմեգա -3 և օմեգա -6 , որոնք անհրաժեշտ են օրգանիզմին, բայց չեն կարող սինթեզվել հենց օրգանիզմում։  Պարունակում է նաև ցինկ, վիտամին C և E։

 

  1. Արևածաղիկի սերմեր

Հրաշալի աղբյուր է մի շարք անփոխարինելի բաղադրիչների համար: 28գ արևածաղկի սերմը պարունակում է վիտամին E-ի օրեկան պահանջի  37%-ը, սելիումի 32%-ը, ցինկի 10%:

 

  1. Քաղցր կարտոֆիլ

Պարունակում է մեծ քանակությամբ բետա-կարոտին (վիտամին A-ի պրովիտամին)։ Ծառայում է, որպես բնական արևապաշտպան, ինչի շնորհիվ նվազում են կնճիռների առաջացումը, դեհիդրատացումը։

 

  1. Կարմիր և դեղին պղպեղներ

Մեծ քանակությամբ պարունակում է բետա-կարոտին, վիտամին C, ամինաթթուներ՝ կոլագենի սինթեզի համար, որը հարկավոր է առաձգական մաշկ ունենալու համար։ Մեկ բաժակ պղպեղը (149 գրամ) պարունակում է վիտամին C-ի օրեկան պահանջի 317%-ը։  Վիտամին C-ն նվազեցնում է կնճիռների առաջացման ռիսկերը։

 

  1. Բրոկլի

Պարունակում է ցինկ, վիտամին A և C, լուտեին, որը պաշտպանում է մաշկը օքսիդացմամբ վնասներից։ Վերջինս առաջացնում է մաշկի չորություն և կնճիռներ։

Պարունակում է նաև սուլֆորաֆեն (sulforaphane), որը կարող է կանխել մաշկի քաղծկեղի առաջացմանը։ Սա նաև հզոր արևաապաշտպան միջոց է և մինչև 29%-ով կարող է նվազեցնել ազատ ռադիկալների ներգործությունտ։

 

  1. Լոլիկ

Մեծ քանակությամբ պարունակում է վիտամին C,  լիկոպեն (lycopene), բետա –կարոտին, լուտեին։ Սրանք հզոր բնական արևապաշտպաններ են և նվազեցնում են կնճիռների առաջացման ռիսկը։  Լոլիկը համադրելով բուսական յուղի հետ, նպաստում է կարևոր տարրերի (կարոտենոիդների) յուրացմանը։

 

  1. Սև շոկոլադ

Կակաոն մաշկի վրա ունի ֆենոմենալ ազդեցություն։

Օրական 20գ սև շոկոլադ օգտագործելիս մաշկը դառնում է հարթ, վերանում է դժգունությունը։ Մաշկը կարող է դիմանալ ՈՒՄ ճառագայթների երկու անգամ ավելի շատ չափաբաժնի։ Սև շոկոլադի պարունակությունը պետք է լինին ոչ պակաս քան 70%, բարերար արդյունքների համար։

  1. Կանաչ թեյ

Կանաչ թեյը կպաշտպանի ձեր մաշկը ծերացումից։

Թեյում պարունակվող հզոր միջոցը՝  կատեխինը  ունի մի քանի բարերար գործառույթներ։ Կարող է նվազեցնել կարմարածությունը մինչև  25%-ով, բարելավել մաշկի առաձգականությունը ու փայլը։ Խուսափեք կանաչ թեյն օգտագործել կաթով, քանի որ վերջինս նվազեցնում է թեյի բարերար ազդեցությունը։

 

 

  1. Կարմիր գինի

Կարմիր գինին պարունակում է ռեսվերատրոլ, որը էֆեկտիվ հակատարիքային միջոց է։  Այն կարող է չեզոքացնել օրգանիզմում առաջացող ազատ ռադիկալները , որոնք վնասում են մաշկի բջիջներին և ծերացնում այն։  Գինին բարերար նշանակություն ունի միայն սահմանափակ օգտագործելու դեպքում։