Մեր մասին

Մեր հիմնական գործառույթները

Մեր ընկերությունը հիմնվել է 2018 թ-ին։ Այժմ մենք իրականացնում ենք.

– Կեսմետիկ միջոցների վաճառք,

– Խորհրդատվություն:

 

Ինչ կոսմետիկ միջոցներ են առկա

  • Մաշկի խնամքի միջոցներ, այդ թվում․  Դեմքի խնամք, Աչքերի և շուրթերի հարակից շրջանի խնամք, Ոտքերի խնամք, Ձեռքերի խնամք, Հակատարիքային ու երիտասարդացնող միջոցներ և ոչ միայն․․․
  • Մազերի խնամքի միջոցներ, այդ թվում, Մազաթափության դեմ միջոցներ,  Մազերի աճը խթանող միջոցներ, օրգանական օճառներ։

Արտադրող երկիրը

Մեծ նշանակություն տալով առողջությանը չվնասելու պայմանին, մենք ընտրեցինք կորեական կոսմետիկան։ Վերջրես կորեական կոսմետիկան լայն համբավ է ստացել իր բարձր որակի և համեմատաբար մատչելի լինելու շնորհիվ։ Լավագույնս ընտրելու համար մենք այցելել ենք Կորեայի հանրապետություն և տեղում ուսումնասիրել կոսմետիկայի շուկան։ Ընտրել ենք լավագույն միջոցները, որոնք սիրով ներկայացնում ենք հայ սպառողին։

 

Ովքեր ենք մենք

Առավելագույնս անվտանգ ու բարձրորակ միջոցների ընտրության համար մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատակիցներին։ Մեզ մոտ աշխատում են բացառապես բարձր որակավորմամբ մասնագետներ, այդ թվում քիմիական գիտությունների թեկնածուներ, դեղագործության մագիստրոսներ, կոսմետիկայի և խնդրահարույց մաշկի մասնագետներ։

 

ԻՆչու ընտրել մեր ծառայությունները

Մենք յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերում ենք անհատական մոտեցում։ Խորհրդատվությամբ կառաջարկենք հնարավորինս նպատակահարմար միջոց՝ կոնկրետ խնդրի լուծման համար։ Նախնական դիագնոստիկայով կորոշենք ձեր մաշկի տեսակը և կառաջարկենք համապատասխան միջոցներ։

 

Սիրով ձեր

ArinSkin